- Ամենահնագույն դինոզավրը զորապտորն է, ի հայտ է եկել 230 մլն տարի առաջ:
- Ամենածանրը` արգենտինոզավրն է, կշռել է 80–100 տ:
- Ամենաբարձրը՝ սաուրոպոսեյդոնն է, ունեցել է 18 մ բարձրություն:
- Ամենափոքրը՝ միկրորապտորն է՝ 40 սմ երկարություն:
- Ամենամեծ գիշատիչը գիգանտոզավրն է՝ 13 մ բարձրություն, 8 տ զանգված:
- Ամենախոշոր գանգը տրիցերապտորինն է՝ 3 մ երկարություն:
- Ամենաշատ ատամներն ունեցել է էնդմոնտոզավրը՝ մինչև 1200:
- Ամենամեծ ձուն գիպսերոզավրինն է՝ 30 սմ երկարություն, 25 սմ լայնություն:
- Տիրանոզավրն ապրել է Հյուսիսային Ամերիկայում 50 մլն տարի առաջ: Ունեցել է մեծ ու ծանր գլուխ և 15 սմ-անոց սուր ատամներ: Նա զոհին չի հետապնդել, այլ նրա վրա հարձակվել է դարանից:
- Տրիասի ժամանակաշրջանի վերջում, մոտ 220 մլն տարի առաջ, հանկարծակի վրա հասած ջրհեղեղը անակնկալի է բերել կոէլոզավրերի հոտին: 1947 թ-ին գիտնականները հայտնաբերել են նրանց քարացած մնացուկները:
.jpg)
Ցայսօր գիտնականները հայտնաբերել են դինոզավրերի 500 տեսակ, սակայն շատ տեսակներ դեռևս մնում են անհայտ: Դինոզավրերից շատերը եղել են հսկաներ և չափերով անհամեմատ գերազանցում են ցամաքում ապրող մինչ այժմ գոյություն ունեցող բոլոր մնացած կենդանիներին (օրինակ՝ արգենտինոզավրը): Եղել են նաև մանր (հավից ոչ մեծ) ներկայացուցիչներ (օրինակ՝ կոմպսոգնատուսը):
Այն ժամանակաշրջանում, երբ մեր Երկրի վրա իշխել են դինոզավրերը, ամենուրեք կլիման եղել է տաք ու խոնավ, ցամաքը՝ հարթավայրային, բարձր լեռներ գրեթե չեն եղել: Հսկա սողունները գերադասել են բնակվել հարթավայրային դանդաղահոս գետափերին: Այդ խմբի առաջին ներկայացուցիչները Երկրի վրա ի հայտ են եկել ավելի քան 220 մլն տարի առաջ: Դրանք մանր կենդանիներ էին, որոնք վազում էին հետին ոտքերով:
Ի տարբերություն իրենց նախնիների՝ նրանց հետին ոտքերը գտնվում էին մարմնի տակ (մարդու ոտքերի նման) և ոչ թե կողքերին, ինչպես մյուս սողուններինը: Անատոմիական կառուցվածքի այդ առանձնահատկությունը հնարավորություն էր տալիս համաձայնեցված շարժումներ կատարելու, հետևաբար՝ ավելի արդյունավետ որս անելու և թշնամիներից պաշտպանվելու: Դինոզավրերի տեսակների մի մասը սնվել է ծառերից թափված պտուղներով. ամենախոշորները եղել են խոտակեր:
Դինոզավրերի հիմնական խմբերը
.jpg)
Տաքարյուն, թե՞ սառնարյուն էին դինոզավրերը
Այդ հարցում գիտնականները դեռևս վերջնական եզրակացության չեն եկել: Սառնարյուն կենդանիների (օրինակ՝ մողեսների) կենսագործունեությունը կախված է արևի ջերմությունից, իսկ տաքարյունները (օրինակ՝ թռչուններն ու կաթնասունները) կարող են մշտապես ակտիվ լինել: Քանի որ այդ ժամանակաշրջանում կլիման Երկրի վրա եղել է ավելի տաք, սառնարյուն դինոզավրերը կարող էին ակտիվ լինել օրվա մեծ մասը: Խոշոր սողունները կարող էին ջերմությունը պահպանել ամբողջ գիշերվա ընթացքում, քանի որ նրանց զանգվածեղ մարմինը սառչում էր շատ դանդաղ: Հավանաբար, հենց այդ պատճառով դինոզավրերի մեծամասնությունն ունեցել է հսկա չափեր:
Նրանց ավելի փոքր ներկայացուցիչների մարմնի որոշակի ջերմաստիճանը կարող էր պահպանվել ակտիվ կենսագործունեության հաշվին, կամ էլ իրականում նրանք կարող էին լինել տաքարյուն:

Որոշ գիտնականներ ենթադրում են, որ դինոզավրերի անհետացումը համընկել է կլիմայի համընդհանուր փոփոխությունների հետ. հնարավոր է՝ նախկինում գերիշխող սողունները չեն հարմարվել գոյության նոր պայմաններին: Ուրիշները համարում են, որ Երկիրը բախվել է հսկա աստղակերպի, որի պատճառով փոշու
մեծ ամպ է բարձրացել և ամիսներ ու տարիներ շարունակ խանգարել է արևի ճառագայթների թափանցմանը: Արդյունքում Երկրի վրա ջերմաստիճանը կտրուկ իջել է, և ամենուրեք ոչնչացել են գրեթե բոլոր կենդանիներն ու բույսերը: Պահպանվել են միայն այն տեսակները, որոնք կարողացել են հարմարվել նոր պայմաններին և տարածվել են մեր մոլորակի վրա:

No comments:
Post a Comment