Հայտնի է դելֆինների 40 տեսակ: Դելֆինների մարմնի երկարությունը 1–3 (երբեմն՝ մինչև 10) մ է: Ունեն կտցանման երկար դունչ, 70-ից ավելի ատամ, մեծ մասը՝ նաև մեջքային լողակ: Դելֆինների գունավորումը տարբեր է: Սովորաբար նրանք ապրում են վտառներով՝ յուրաքանչյուրում 15–40
.jpg)
Երբ դելֆիններից մեկն օգնություն է կանչում, ընկերները սրընթաց լողալով մոտենում են, բռնում նրան 2 կողմից և պահում ջրի վրա, որպեսզի նա կարողանա շնչել: Նույն կերպ նրանք օգնում են նաև խեղդվող մարդուն:


Դելֆիններին փորձում են վարժեցնել ձկնորսության, կապի և ստորջրյա այլ աշխատանքներ կատարելուն, ինչպես նաև նրանց մարմնին ամրացրած տվիչների (չափիչ, ազդանշանային, կարգավորիչ կամ կառավարող հարմարանքների տարր) օգնությամբ օվկիանոսի տարբեր
խորություններում հոսանքների, ռադիոակտիվության,
ջերմաստիճանի, աղայնության մասին տվյալներ ստանալու համար: Ուսումնասիրվում են նաև դելֆիններին ականների, խորտակված նավերի, սուզանավերի հայտնաբերման համար օգտագործելու հնարավորությունները:
Դելֆինների որոշ տեսակներ ունեն արդյունագործական նշանակություն. օգտագործվում է նրանց միսը և ճարպը:
- Վաղուց ի վեր դելֆինների ընկերասիրության մասին զարմանահրաշ պատմություններ են պատմում: Ըստ հունական մի լեգենդի՝ դելֆինն ամեն օր ծովածոցով մի տղայի էր տանում դպրոց ու հետ բերում: Ստացվել է այնպես, որ տղան հիվանդացել ու մահացել է: Իր փոքրիկ բարեկամին երկար սպասելով` կարոտից մեռել է նաև դելֆինը:
- Հույն պատմիչը վկայում է, որ դելֆինները ձկնորսներին օգնում էին ձկները քշելու ուռկանների մեջ և իբրև պարգև ստանում էին գինու մեջ թրջած հացի կտորներ:
- Նոր Զելանդիայում` Ծովակալության ծոցում, մի դելֆին 30 տարի շարունակ ուղեկցում էր նավերը, և նրա պաշտպանության համար հատուկ օրենք էր ընդունվել:
Դելֆիններն ԱՄՆ-ում զանգվածային ինքնասպանություն են գործել
Ավելի քան 750 դելֆին-աֆալիններ վերջին ամիսների ընթացքում դուրս են նետվել ԱՄՆ-ի ատլանտյան ափերին, հայտարարել են Օվկիանոսների ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության բնապահպանները: Դելֆինների ափ նետվելը տեղի է ունենում ժամանակ առ ժամանակ, սակայն այս տարի այդ ֆենոմենը տասն անգամ գերազանցել է բոլոր վիճակագրական տվյալները Ամերիկայի արեւլյան ափամերձ գոտում:
Մասնագետների ուսումնասիրության համաձայն՝ հուլիսի 1-ից մինչեւ նոյեմբերի 3-ը Նյու-Յորքից մինչեւ Ֆլորիդա ընկած ափամերձ հատվածում սատկել են 753 դելֆիններ: Ենթադրվում է, որ դելֆինները սկսել են ափ նետվել կեղեւի վարակի տարբեր տեսակներից, որոնք հանգեցնում են թոքաբորբի եւ ուղեղի վարակումների, հաղորդում է «Գոլոս Ռոսսիի»-ն:
«Միջին պատմական ցուցանիշները աշխարհագրական այս գոտում համապատասխան ժամանակատվածներում կազմում է 74 դեպք. այժմ արդեն տեղի ունեցածի մասշտաբը հասկանալի է»,- լրագրողներին հայտնել է NOAA-ի ներկայացուցիչ Թերի Ռոուլեսը:
Դելֆինները հաճախ են ափ նետվում: Հիմնականում տեղի է ունենում ամռան ամիսներին, երբ կաթնասունների խմբերը գաղթում են: Մինչ այժմ գիտնականները չեն կարողանում հստակ պատասխան տալ, ինչը կարող է կետանմանների զանգվածային ինքնասպանությունների համար, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում աշխարհի տարբեր հատվածներում:Դելֆիններն Ավստրալիայում զանգվածային ինքնասպանություն են գործել
Դելֆինները կրկին զանգվածային ինքնասպանություն են գործել. 90 կաթնասուններ դուրս են նետվել Ավստրալիայի եւ Թասմանիա կղզու միջեւ գտնվող Բասովի նեղուցի մերձակայքի 2 փոքր կղզիների ափ:
13 դելֆինների առաջին խումբը Քինգ կղզու ափին գտնվել է նոյեմբերի 3-ի երեկոյան, իսկ հաջորդ օրը հարեւանությամբ գտվող փոքրիկ կղզի են նետվել 80 դելֆիններ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավստրալական ռեյնջերները, որոնց օգնել են բազմաթիվ կամավորներ, ամբողջ կիրակի օրը աշխատել են ծովային կենդանիների փրկության համար, որոնցից շատերին ստիպված են եղել հանել ափամերձ ավազների միջից: Չնայած ջանքերին` 70 դելֆին զոհվել է:
Ըստ մասնագետների կանխատեսման` դելֆինների զանգվածային 2 նետումներն իրարից ոչ հեռու գտնվող կղզիների ափեր ունի մեկ ընդհանուր պատճառ: Ճիշտ է, ոչ ոք այն չի կարող ասել:
Ինչպես գրում է LifeNews-ը, կենսաբանները պնդում են, որ բազմաթիվ վարկածներ կան դելֆինների ինքնասպանության վերաբերյալ, սակայն դեռեւս վստահ չեն, թե դրանցից որն է ճիշտ:
Կենդանիներ: Դելֆիններ >>>>> Download Now
ReplyDelete>>>>> Download Full
Կենդանիներ: Դելֆիններ >>>>> Download LINK
>>>>> Download Now
Կենդանիներ: Դելֆիններ >>>>> Download Full
>>>>> Download LINK