
Եղջերուները կազմում են երկկճղակավոր կաթնասունների մեծ ընտանիքը:
Եղջերուների ընտանիքը բաժանվում է 4 ենթաընտանիքի՝ մունջակներ, ջրային, իսկական և ամերիկյան եղջերուներ: Իսկական եղջերուներից են որմզդեղները, մշկայծյամները, ազնըվացեղ և բծավոր եղջերուները, եղնիկը, մարալը: Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում: ՀՀ անտառային գոտում կան այծյամներ, ազնիվ և բծավոր եղջերուներ:

.jpg)
Հարբած եղջերուների «հանցախումբն» այցելել է շվեդին
Սովորաբար հասարակական կարգը խախտում են ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձինք: Սակայն Շվեդիայում սկսել են խուլիգանություն անել հարբած կենդանիները, մասնավորապես՝ եղջերուներն ու դրանց սերունդները:
Չորս եղջերուներ և մի փոքր եղնիկ մտել են Ստոկհոլմի արվարձանում գտնվող տան այգին: Այնտեղ կենդանիները խոտերին թափված փտած խնձորներն են կերել, ինչի պատճառով հարբել են և սկսել են անկարգություններ անել:
Այդ պահին տուն է վերադարձել տանտերը և փորձել է մեքենան տանը մոտեցնել: Սակայն հարբած «հանցախումբը» փակել է նրա ճանապարհը: Հասկանալով, որ միայնակ չի կարող հաղթել հարբած եղջերուներին, շվեդը որոշել է ոստիկաններին օգնության կանչել: Սակայն ոստիկանները չեն հասցրել վռնդել եղջերուներին, մինչև նրանց ժամանելը կենդանիներն իրենք են հեռացել:
Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ տղամարդն իրավապահներին կանչելով՝ ճիշտ է վարվել, քանի որ հարբած կենդանիներն իրենցից մեծ վտանգ են ներկայացնում:
Ինչպես նշում է բրիտանական Mirror տաբլոիդը, աշնան գալու հետ ոստիկաններն ավելի ու ավելի հաճախ են հարբած կենդանիների վերաբերյալ բողոքներ ընդունում։ Քանի որ մարդիկ չեն հավաքում թափված խնձորները, դրանք ուտելով՝ կենդանիները հարբում են:
Եղնիկները կամ եղջերուները հնուց ի վեր խորհրդանշել են ազնվականություն և բարություն, գեղեցկություն և մաքրություն: Շատ ժողովուրդներ են եղնիկներին դարձրել իրենց առասպելների ու հեքիաթների հերոս, իսկ աշխարհի լավագույն մուլտիպլիկատորների շնորհիվ նրանք հայտնվում են նաև մեր սիրելի մուլտֆիլմերում:
No comments:
Post a Comment