
Սյունիքի մարզ ընկած տարածքում, Տավուշի մարզում: Ապրում է ժայռաճեղքերում, քարանձավներում, հաճախ՝ գետնափոր բներում (փորում են արուն ու էգը՝ ծնից մի քանի օր առաջ), երբեմն զբաղեցնում է աղվեսի ու գորշուկի լքված բները: Արտաքինով նման է գայլի: Մարմնի երկարությունը 68–105 սմ է, կենդանի զանգվածը՝ 6–14 կգ: Դունչը սուր է, պոչը՝ կարճ: Մազածածկը կոպիտ է, կոշտ, ցածրորակ: Ձմռանը մորթին մոխրաշիկավուն է, ամռանը՝ կարմրաշիկավուն:
Սնվում է կրծողներով, մողեսներով, թռչուններով և միջատներով, երբեմն որսում է ավելի խոշոր կենդանիներ՝ ոչ մեծ այծքաղներ: Օգտվում է նաև խոշոր գիշատիչների «խնջույքի» մնացորդներից: Բազմանում է տարին 1 անգամ, ունենում 3–9 ձագ: Ձագերը ծնողների հետ մնում են կես տարուց ոչ պակաս:
- Երկար ժամանակ շնագայլերին ոչնչացրել են որպես վնասակար կենդանիների. այդ և բնական ապրելավայրերի ավերման պատճառով շնագայլերի որոշ տեսակներ (օրինակ՝ եթովպիական շնագայլը) անհետացման վտանգի տակ են:
- Շնագայլերը սովորաբար ապրում են զույգերով և անբաժան են ամբողջ կյանքի ընթացքում
No comments:
Post a Comment