.jpg)
Այս ընտանիքի ներկայացուցիչների մարմնի երկարությունը 1,2 մ-ից (օղակավոր փոկ) մինչև 6,5 մ է (ծովափիղ), կենդանի զանգվածը՝ 90 կգ-ից մինչև 3,5 (երբեմն՝ 5) տ: Գլուխը դեպի առաջ նեղանում է, արտաքին ականջախեցի չունեն: Առջևի զույգ վերջույթները վերածվել են մագիլներով զինված մաշկաթաթերի: Հետին վերջույթները մշտապես հետ են ձգված և չեն կարող ծալվել մարմնի տակ, ուստի չեն կարող օգտագործվել ցամաքի կամ սառույցի վրա տեղաշարժվելիս: Փոկերի մարմինը մազածածկ է: Նորածին փոկերի մազածածկը երկար է, խիտ, փափուկ, մեծամասնությանը՝ սպիտակ (այստեղից՝ սպիտակ փոկ անվանումը): Հասուն փոկերի մազածածկը կարճ է, կոշտ, նոսր (ծովափղերը մազածածկ գրեթե չունեն):
.jpg)
- Ամենամեծ փոկը ծովափիղն է, որի մարմնի երկարությունը հասնում է մինչև 6,5 մ-ի, կենդանի զանգվածը՝ մինչև 5 տ-ի:
- Փուփուլավոր փոկն աչքի է ընկնում մարմնի զարմանահրաշ խայտաբղետ գունավորմամբ: Արուի մռութի վերին մասում կա յուրահատուկ մաշկային սնամեջ ելուստ, որը կենդանու գրգռված ժամանակ փքվում է:
- Սովորական փոկը (Հեռավոր Արևելքում անվանում են լարգա) ամենազգույշ և վախկոտ փոկն է:
- Ամենաբազմաքանակն ու լայնորեն տարածվածը օղակավոր փոկն է (ներպա, ակիբա): Ապրում է Հյուսիսային սառուցյալ, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում: Բնորոշվում է մարմնի ընդհանուր գունավորման վրա ցրված բաց գույնի բազմաթիվ օղակներով: Բազմանում է սառույցների վրա` երբեմն առաջացնելով մեծ կուտակումներ (մինչև 100 փոկ): Սառույցի վրա նրանք անցք են բացում և այդտեղ շինում չնկատվող սառցե բույն, որտեղ թաքնըվում են, ծնում և կերակրում ձագերին:
No comments:
Post a Comment