Դուք հաստատ լսել եք ոզնիների, օձերի ու փղերի մասին, բայց ներկայացվող այս 10 կենդանիների մասին հաստատ լսած չեք լինի:
1.Կապտավուն եղնիկ:Կապտավուն եղնիկներին կարելի է հանդիպել Չինաստանում: Նրանց հիմնականում կարելի է միայնակ տեսնել կամ հազվադեպ նաև զույգերով: Այս արարածները բավականին ամաչկոտ են և առանձնանում են իրենց ժանիքներով:
2.Աստղաքիթ խլուրդ:Աստղաքիթ խլուրդները փոքրիկ խլուրդներ են, որոնց կարելի է գտնել Արևելյան Կանադայում և ԱՄՆ-ում` խոնավ ու ցածրադիր վայրերում:
3.Հարավային կետ-դելֆին:Հարավային կետ-դելֆինը դելֆինների փոքր տեսակ է, որին կարելի է գտնել հարավի հեռու զով ջրերում: Նրանք չունեն տեսանելի ատամներ կամ թիկնային թևիկներ, սակայն առանց դրանց էլ գեղեցիկ ջրային ցատկեր են կարողանում կատարել:

4. Ջրարջ-շուն:Ջրարջ-շանը կամ տանուկին կարելի է գտնել Արևելյան Ասիայում: Սա իրականում ջրարջի տեսակ չէ, սակայն սրանք հաճախ են ծառեր մագլցում:
5.Պատագոնյան մարա:Պանտագոնյան մարաները բուսակեր կրծողների տեսակ են և հանդիպում են Արգենտինայի որոշ շրջաններում:
6.Մարխոր: Մարխորը վայրի այծերի մեծ տեսակ է, որին կարելի է հանդիպել Աֆղանստանում և Պակիստանում: Այս կենդանիները Բնության պահպանման միջազգային միության կողմից դասակարգվել են որպես ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիներ, քանի որ ընդամենը 2.500 հասուն մախորներ կան աշխարհում:
7.Բաշավոր գայլ:Բաշավոր գայլերի կարելի է հանդիպել Հարավային Աֆրիկայում: Նրանք հիմնականում ապրում են մարգագետիններում:
8.Լամպրեյ:Լամպրեյները առանց ծնոտի ձկներ են, որոնք ներծծում են ձկների կամ մարդկանց արյունը: Սրանց ֆիզիկական կառուցվածքը ոչ մի փոփոխության չի ենթարկվել իրենց գոյության 300 միլիոն տարիների ընթացքում:
9. Ջիրենուկ: Ջիրենուկները այծքաղների երկարավիզ տեսակ են, որոնց կարելի է գտնել Արևելյան Աֆրիկայում: Նրանք կանգնում են հետևի վերջույթների օգնությամբ, որպեսզի սնվեն թփերի կանաչով:
10.Ամազոնյան թագավորական ճանճասպան: Ամազոնյան թագավորական ճանճասպանների անունից կարելի է գուշակել, որ հանդիպում են Ամազոնում: Նրանք մոտավորապես 15,5 սմ հասակ ունեն և հիմնականում սնվում են միջատներով:
No comments:
Post a Comment