
Կումիսը թթու կաթնային խմիչք է: Հնուց հայտնի է քոչվոր ժողովուրդներին: Պատրաստվում է զամբիկի (հազվադեպ՝ կովի և ուղտի) պաստերացված կաթի խմորմամբ: Պատրաստի կումիսը փրփրուն ըմպելիք է՝ սպիրտի հոտով ու համով: Պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, շաքարներ, C, A, D, E, PP և B խմբի վիտամիններ, ֆոսֆոր և կալցիում: Բնական կումիսը (զամբիկի կաթից) կիրառվում է կումիսաբուժության մեջ: Կումիսն ունի ընդհանուր կազդուրիչ ազդեցություն, բարձրացնում է նյութափոխանակությունը, լավացնում սննդի մարսելիությունը և յուրացումը: Այն նշանակվում է թոքերի և ավշագեղձերի տուբերկուլոզի բուժման ժամանակ, նաև քրոնիկական թոքաբորբերի, բարակ աղիների, ստամոքսի բորբոքումների և այլ դեպքերում: Կումիսագործությունը զարգացած է Ասիայի (հատկապես` Միջին Ասիայի), Մերձավոր և Միջին Արևելքի, Լատինական Ամերիկայի երկրներում :)
.jpg)
Փղերը նաև «զինվորներ» են եղել արևելյան բանակներում: Պատմությունից հայտնի է պարսկական բանակի՝ փղերի «Մատյան գունդը»:
.jpg)
.jpg)
Անցյալում գոյություն են ունեցել փղերի բազմաթիվ տեսակներ, որոնք Երկրի վրա ապրել են ամենուրեք (բացառությամբ Ավստրալիայի): Դրանցից մի քանիսը մարմնի չափերով գերազանցել են այս խմբի ժամանակակից անհատներին: Սակայն դրանք վաղուց անհետացել են:
ՀՀ տարածքի (Շիրակ, Արարատյան դաշտ, Դեբեդի ավազան) չորրորդական ժամանակաշրջանի նստվածքներից հայտնաբերվել են փղի մնացորդներ:
Ամենամեծ ձուկը կետանման շնաձուկն է. երկարությունը մինչև 18մ է, զանգվածը՝ ավելի քան 40 տ:
Քաղցրահամ ջրերի ամենախոշոր ձուկն արապայման է. երկարությունը մինչև 3 մ է, զանգվածը՝ 200 կգ:
Ամենափոքր ձուկը թզուկ ցլիկաձուկն է. երկարությունը 11 մմ է, զանգվածը՝ 4–5 գ:
Ամենաարագալողն առագաստավոր ձուկն է. զարգացնում է մինչև 109 կմ/ժ արագություն:
Ամենապտղաբերը լուսնանման ձուկն է. դնում է 300 մլն ձկնկիթ:
Ամենափոքր ձուկը թզուկ ցլիկաձուկն է. երկարությունը 11 մմ է, զանգվածը՝ 4–5 գ:
Ամենաարագալողն առագաստավոր ձուկն է. զարգացնում է մինչև 109 կմ/ժ արագություն:
Ամենապտղաբերը լուսնանման ձուկն է. դնում է 300 մլն ձկնկիթ:
- Ամենաբարձրահասակ շունը իռլանդական գելխեղդն է. հետնաբաշի բարձրությունը մոտ 100 սմ է:
- Ամենածանր շան՝ սենբեռնարի կենդանի զանգվածը մոտ 100 կգ է:
- Ամենափոքր շան չիխուախուայի (շիշավա) կենդանի զանգվածը մոտ 1 կգ է:
- Ամենաարագավազը երկար տարածություններում սալյուկին է, իսկ կարճ տարածություններում՝ գրեյհաունդը:

Էս ի~նչ բլոգ է: Ջայլամներ, հավեր, փղեր: Էլ ի՞նչ է սպասվում առաջիկայում:
ReplyDeleteԱռաջիկայում մեզ սպասվում են պատմություններ ձիերի, դելֆինների, խնդիրներ` բոլոր կենդանիների մասին:
Delete