Sunday, January 22, 2012

Հավեր


  Բարեւ Ձեզ սիրելի երեխաներ, ես ձեզ «կենդանիներ»ամսագրի  առաջին համարում խոստացել էի, որ պետք է շարունակեմ  պատմել հավերի  մասին, բայց նախեւառաջ կրկնենք եւ հիշենք  թե ինչ ենք սովորել «կենդանիներ» ամսագրի առաջին  համարում: Մենք  սովորել ենք հավերի,  դելֆինների  եւ ձիերի  մասին, բայց  մենք  հիմա  կկրկնենք միայն հավերի մասին հետո  էլ  կկրկնենք  մնացածն  այսինքն՝ դելֆինների եւ ձիերի  մասին:

   ՈՒրեմն այսպես.  մարդիկ հավը հիմնականում պահում են որպես  սննդամթերքի աղբյուր, սպառում են նրանց միսն ու ձուն: 
Հավերը իրենց  ձվերը ածում  են 2 կամ 3 օրը մեջ: Հավերի օրգանիզմը  աշխատւմ է ինչպես մարդկանցը  միայն մի տարբերությամբ՝ հավերի քարաճիկը զարգացած է: Եթե հավը 30 օրից ավել թուխս նստի, ապա ձվերից դուրս կգան ճուտիկներ:
  Մենք այսքանն էինք սովորել «կենդանիներ ամսագրի» առաջին համարում հավերի մասին, իսկ հիմա ավելի հետաքրքիր բաներ կիմանանք հավերի մասին:
 

 Ընտանի հավերի բազմաթիվ ցեղերն ստացվել են հնդկական վայրի (բանկիվյան) հավերից, որոնք ընտանեցվել են Հնդկաստանում, ապա տարվել Եվրոպա: Խայտահավերը և հնդկահավերը նույնպես համարվում են ընտանի ցեղերի նախահայրեր:

    ՀՀ-ում ստեղծվել է Երևանյան հավերի մսաձվատու ցեղը: Ընտանի ամենատարբեր   ցեղերի  հավերը տալիս են համեղ միս և ձու: Ընտանի ածան հավը 1 տարում տալիս է 200–220 ձու, ռեկորդակիրը՝ մինչև 365 ձու: Արժեքավոր են նաև հավերի փետուրն ու աղվամազը: Մեեր: ՀՀ-ում գործում են Երևանի, Լուսակերտի, Արզնու, Արաքսի և այլ թռչնաբուծական ֆաբրիկաներ:


No comments:

Post a Comment