Saturday, February 18, 2012

Արդյո՞ք գիտեք

 Բարեւ Ձեզ սիրելի երեխաներ,այսօր գիտե՞ք, թե ես ինչի՞ մասին եմ Ձեզ պատմելու: Այսօր ես Ձեզ պատմելու եմ շատ հետաքրքիր բաների մասին: Ձեզ հետաքրքրեց, ուրեմն սկսեցինք:
Դուք գիտե՞ք, որ ջայլամները ամենաարագաշարժ երկոտանի կենդանիներն են աշխարհում: Նրանք ժամում անցնում են 72կմ ճանապարհ: Նրանք ունեն 3մ բարձրություն: Պատկերացնու~մ եք, մոտավորապես ձեր տան հատակից մինչև առաստաղը :)  



  Կումիսը թթու կաթնային խմիչք է: Հնուց հայտնի է քոչվոր ժողովուրդներին:   Պատրաստվում է զամբիկի (հազվադեպ՝ կովի և ուղտի) պաստերացված կաթի  խմորմամբ: Պատրաստի կումիսը փրփրուն ըմպելիք է՝ սպիրտի հոտով ու համով: Պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, շաքարներ, C, A, D, E, PP և B խմբի վիտամիններ, ֆոսֆոր և կալցիում: Բնական կումիսը (զամբիկի կաթից) կիրառվում է կումիսաբուժության մեջ: Կումիսն ունի ընդհանուր կազդուրիչ ազդեցություն, բարձրացնում է նյութափոխանակությունը, լավացնում սննդի մարսելիությունը և յուրացումը: Այն նշանակվում է թոքերի և ավշագեղձերի տուբերկուլոզի բուժման ժամանակ, նաև քրոնիկական թոքաբորբերի, բարակ աղիների, ստամոքսի բորբոքումների և այլ դեպքերում: Կումիսագործությունը զարգացած է Ասիայի (հատկապես` Միջին Ասիայի), Մերձավոր և Միջին Արևելքի, Լատինական Ամերիկայի երկրներում :)





  Վաղուց ի վեր Հնդկաստանում փղերն ընտելացվել են: Նրանք զարմանալիորեն խելացի են ու հասկացող: Փիղը կարող է պտտեցնել ճախարակն ու ջրհորից ջուր հանել, արմատախիլ անել ծառեր ու ծանր գերաններ քարշ տալ և, նույնիսկ, երեխա խնամել: 
Փղերը նաև «զինվորներ» են եղել արևելյան բանակներում: Պատմությունից հայտնի է պարսկական բանակի՝ փղերի «Մատյան գունդը»:
Հնդկական և աֆրիկական փղերն ունեն մի քանի տարբերություններ. Հնդկական փղի մարմնի երկարությունը մինչև 6,4 մ է, կենդանի զանգվածը՝ մինչև 5 տ: Ականջները եռանկյունաձև են և շատ մեծ, մեջքը կլորավուն է, ճակատին ունի 2 թմբիկ: Ժանիքները համեմատաբար փոքր են (էգերինը բացակայում են): Աֆրիկական փղի ականջները մեծ են, կլորավուն, մեջքը՝ կորացած, ճակատը` կլոր, ժանիքները՝ մեծ ու զանգվածեղ:

Անցյալում գոյություն են ունեցել փղերի բազմաթիվ տեսակներ, որոնք Երկրի վրա ապրել են ամենուրեք (բացառությամբ Ավստրալիայի): Դրանցից մի քանիսը մարմնի չափերով գերազանցել են այս խմբի ժամանակակից անհատներին: Սակայն դրանք վաղուց անհետացել են: 

ՀՀ տարածքի (Շիրակ, Արարատյան դաշտ, Դեբեդի ավազան) չորրորդական ժամանակաշրջանի նստվածքներից հայտնաբերվել են փղի մնացորդներ:
        Ամենամեծ ձուկը կետանման շնաձուկն է. երկարությունը մինչև 18մ է, զանգվածը՝ ավելի քան 40 տ:
      Քաղցրահամ ջրերի ամենախոշոր ձուկն արապայման է. երկարությունը մինչև 3 մ է, զանգվածը՝ 200 կգ:
      Ամենափոքր ձուկը թզուկ ցլիկաձուկն է. երկարությունը 11 մմ է, զանգվածը՝ 4–5 գ:
  Ամենաարագալողն առագաստավոր ձուկն է. զարգացնում է մինչև 109 կմ/ժ արագություն:
      Ամենապտղաբերը լուսնանման ձուկն է. դնում է 300 մլն ձկնկիթ:



  • Ամենաբարձրահասակ շունը իռլանդական գելխեղդն է. հետնաբաշի բարձրությունը մոտ 100 սմ է:
  • Ամենածանր շան՝ սենբեռնարի կենդանի զանգվածը մոտ 100 կգ է:
  • Ամենափոքր շան չիխուախուայի (շիշավա) կենդանի զանգվածը մոտ 1 կգ է:
  •  Ամենաարագավազը երկար տարածություններում սալյուկին է, իսկ կարճ տարածություններում՝ գրեյհաունդը:






Հասուն արու առյուծը  կարող է միանգամից ուտել մինչև 40 կգ միս և մի քանի օր անընդմեջ չսնվել:












Հարավամերիկյան աղա-դոդոշի գեղձազատուկից բնիկները թույն են պատրաստել՝ նետի ծայրին քսելու համար:



2 comments:

  1. Էս ի~նչ բլոգ է: Ջայլամներ, հավեր, փղեր: Էլ ի՞նչ է սպասվում առաջիկայում:

    ReplyDelete
    Replies
    1. Առաջիկայում մեզ սպասվում են պատմություններ ձիերի, դելֆինների, խնդիրներ` բոլոր կենդանիների մասին:

      Delete