Sunday, January 18, 2015

Մարդիկ և կենդանիները

 Մարդիկ և կենդանիները միշտ կապված են եղել միմյանց հետ: Մարդիկ դեռ հնագույն ժամանակներից շատ կենդանիների օգտագործել են, որպես սննդի աղբյուր, և, որպես փոխադրամիջոց:
                                                              Մարդիկ և ձիերը


Մարդիկ և ձիերը միշտ լավ բարեկամներ են եղել:Մարդիկ սիրել և հրագել են ձիերին, ձիերը ՝մարդկանց:
 Մարդիկ ձիերին  կթել  են դեռ հնագույն ժամանակներից Մոնղոլիայում: Օգտագործել են,որպես փոխադրամիջոց և, որպես զինվորական հեծելազորային ձի:
8-րդ դարում երբ հին ֆրանսիայում հայտնվեցին ասպետները նրանց անբաժանելի մասն էր ձին: Նրանք կռվում էին, ճանապարհորդում ձիով: Ի դեպ <<ասպետ>> ֆրանսերենից բառացի թարգմանաբար նշանակում է հեծյալ՝ ձի հեծած զինվոր: Ձիու պոչի մազերից են պատրաստում  ջութակի լարերը: Ձիերին օգտագործում էին շատ ծանր աշխատանքների համար: Օրինակ՝ ածխի հանքից ածուխ հանելու: Ձիերին կապում էին նաև սայլին և կառուցում կառք, իսկ երբ ստեղծեցին ավտոմեքենաները, գնացքները և այլն ձիու ուժը սկսեցին համարել, որպես չափանիշ՝ ձիաուժ: Ձիերը նաև կան հունական և հռոմեական առասպելներում, ինչպես օրինակ Պեգասը՝ <<թռչող ձին>>:

                                                                                             Մարդիկ և փղերը                                    

  
Մարդիկ և փղերը   լավ կապված են միմյանց հետ: Մարդիկ  Աֆրիկայում  և Հնդկաստանում փղերին օգտագործում էին, որպես փոխադրամիջոց և նրանց զարդարելով  օգտագործում են տարբեր արարողությունների ժամանակ: Փղերը մարդկանց համար կատարում են մինչ այսօր տարբեր տեսակի ծանր աշխատանքներ, որոնք մի խումբ մարդիկ չեն կարող անել:
    Փղերը շատ մեծ դեր ունեին հին ժամանակների ճակատամարտների մեջ: Հարբած փղերը կարող էին ճակատամարտի ելքը վճռել: Զինվորական փղերը կարող էին հեշտ զենքից զրկել հակառակորդին և հավասարապես կռվել մեկ ուրիշ փղի հետ: 
   Փղերը օգտագործվել են անգամ լիմուզինների փոխարեն:Մի եվրոպացի փոքր տարիքից սիրել է փղերին և ահա ամուսնանալով մի նեգր աղջկա հետ փորձել է փղերի վրա հարսանիք կազմակերպել և ասեմ նաև, որ նեգրուհին շատ է հավանել իր ամուսնու այս իմպրովիզը և նրան ռոմանտիկ օրվա համր մի համբույր է պարգեվել:
  
                 
                                                                        Մարդիկ և շները                        



  Մարդիկ և շները իրար հետ կապված կենդանիներ են:Մարդիկ կենդանիներ պահել են դեռ շատ դարեր առաջ: Դեռևս հին Հռոմում հռոմեացիները պահել են սև գամփռեր, որոնք չեն երևում մթության մեջ: Գողերին զգուշացնելու համար տան մոտ ցուցանակ են դրել ցուցանակի վրա գրելով.  <<Զգուշացեք գողություն անելիս>>:
 Շատ մարդիկ դեռ պահում են շներ տուն պահպանելու համար, բայց սովորաբար քաղաքացիները պահում են     այսպես ասած  դեկորատիպ շներ: Օրինակ՝ գրպանի շները, որոնք այնքան փոքր են որ տեղավորվում են շալվարի գրպանում: Իսկ գյուղացիները իրենց կենդանիներին պաշտպանելու համար պահում են չոբանի շներ, որոնք մեծանալով հասնում են  գայլերի չափին:Շներ նաև պահում են ոստիկանները և փրկարները: Նրանք վարժեցնում ամենախելացի շներին՝ ավչառկաներին սովորեցնելով նրանց հայտնաբերել գողերին, գտնել և հանել մարդկանց ավերակների տակից և այլն:Օրինակ 1-րդ աշխարհամարտից հետո 14 շուն արժանացել են ոսկե մեդալի մարդկանց փրկելու համար:


1 comment:

  1. Հիանալի մտահաղացում է ներկայացնել մարդկանց և այլ կենդանիների կապը, ինձ ամենից շատ դուր եկավ այն փաստը,որ փղերի վրա հարսանիք է տեղի ունեցել սպասում եմ այլ կապերի մարդկանց և այլ կենդանիների միջև:

    ReplyDelete