Tuesday, August 25, 2015

Ոչխար

Ոչխարը կաթնասուն կենդանի։ Այս արարածը հնագույն ժամանակներում ընտելացվել է մարդու կողմից։ Մարդն օգտագործում է ոչխարի բուրդն ու միսը։ Ներկայումս որխարի բուրդն աշխարհում ամենաշատ օգտագործվող բուրդն է։ Ոչխարի միսը շատ երկրներում կարևոր տեղ է զբաղեցնում մարդկանց ճաշացանկում։ Երբեմն օգտագործվում է նաև ոչխարի կաթը։ Վերջերս ոչխարներին օգտագործում են նաև գիտահետազոտական ուսումնասիրություններում, օրինակ աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունը Դոլլի* անունով ոչխարն էր։
Ոչխարաբուծությունը դա կենդանաբուծության այն ճյուղն է, որ զբաղվում է ոչխարների բուծմամբ։ Ներկայումս ոչխարաբուծությամբ հայտնի են ՉինաստանըԱվստրալիանՄեծ Բրիտանիան և Նոր Զելանդիան։
Ոչխարը մարդու կողմից ընտելացվել է հնագույն ժամանակներում, ավելի քան 8 հազար տարի առաջ ժամանակակից Թուրքիայի,Սիրիայի և հյուսիսային Միջագետքի տարածքում։ 
Ենթադրում են, որ ոչխարը մուֆլոնի և ուրիալի սերունդն է։ Բջջագենետիկ անալիզի տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ տնային ոչխարի նախնին մուֆլոնն է։ Ուրիալի կարիոտիպը կազմված է 58 քրոմոսոմից, այն դեպքում, երբ տնային ոչխարի և մուֆլոնի քրոմոսոմների թիվը 54-ն է։
Ընտանի ոչխարը երկկճղակավորորոճող կենդանի է, լավ տարբերակված որձի պարուրաձև-ճյուղավորվող եղջյուրներով և գանգուր մորթիով։ Ոչխարների վայրի տեսակների, ինչպես նաև սովորական ոչխարի նախնու մոտ, մորթու մազերը օղակներով չեն ոլորվում, իսկ պոչը նկատելիորեն ավելի կարճ է։ Ոչխարների որոշ պրիմիտիվ ցեղատեսակների պոչը նույնպես կարող է կարճ լինել, երկար պոչը և սպիտակ մորթին, միայն կենդանիների ընտելացման սկզբնական շրջանում միաժամանակ են հայտնվել։ Ընտանի ոչխարները վայրի տեսակներից տարբերվում են գանգի նեղ ակնախորշերով և գլխուղեղի ավելի փոքր չափերով։
Որպես կանոն ոչխարների մոտ եղջյուրները լավ զարգացած են (երկու, երբեմն նաև չորս և ավելի), բայց որոշ ցեղատեսակների մոտ դրանք կարող են բացակայել կամ լինել միայն որձերի մոտ։ Ոտքերը ուժեղ են, լավ հարմարված ժայռոտ տեղանքում երկար ժամանակ տեղափոխվելուն։ Տնային ոչխարները կախված ցեղատեսակից ունեն տարբեր չափեր և քաշ։ Հասուն կենդանու աճի արագությունը և զանգվածը հիմնականում պայմանավորված են ժառանգականությամբ, այդ պատճառով սելեկցիոն ընտրությունըհաճախ իրականացվում է այդ հատկանիշների հիման վրա։Ընտանի ոչխարը երկկճղակավորորոճող կենդանի է, լավ տարբերակված որձի պարուրաձև-ճյուղավորվող եղջյուրներով և գանգուր մորթիով։ Ոչխարների վայրի տեսակների, ինչպես նաև սովորական ոչխարի նախնու մոտ, մորթու մազերը օղակներով չեն ոլորվում, իսկ պոչը նկատելիորեն ավելի կարճ է։ Ոչխարների որոշ պրիմիտիվ ցեղատեսակների պոչը նույնպես կարող է կարճ լինել, երկար պոչը և սպիտակ մորթին, միայն կենդանիների ընտելացման սկզբնական շրջանում միաժամանակ են հայտնվել։ Ընտանի ոչխարները վայրի տեսակներից տարբերվում են գանգի նեղ ակնախորշերով և գլխուղեղի ավելի փոքր չափերով։Ընտանի ոչխարը երկկճղակավորորոճող կենդանի է, լավ տարբերակված որձի պարուրաձև-ճյուղավորվող եղջյուրներով և գանգուր մորթիով։ Ոչխարների վայրի տեսակների, ինչպես նաև սովորական ոչխարի նախնու մոտ, մորթու մազերը օղակներով չեն ոլորվում, իսկ պոչը նկատելիորեն ավելի կարճ է։ Ոչխարների որոշ պրիմիտիվ ցեղատեսակների պոչը նույնպես կարող է կարճ լինել, երկար պոչը և սպիտակ մորթին, միայն կենդանիների ընտելացման սկզբնական շրջանում միաժամանակ են հայտնվել։ Ընտանի ոչխարները վայրի տեսակներից տարբերվում են գանգի նեղ ակնախորշերով և գլխուղեղի ավելի փոքր չափերով։
Հասուն որձերը սովորաբար կշռում են 45-100 կգ, ավելի խոշորները՝ 70-160 կգ։ Ոչխարի (սաֆոլկսյան ցեղատեսակի) ռեկորդային քաշը հասել է 247,2 կգ-ի։ Կենդանիների մոտ հետնաբաշի բարձրությունը միջինում կազմում է 55-100 սմ, իսկ մարմնի երկարությունը՝ 60—110 սմ։ Դունչը սրացած է, համարյա ամբողջովին (բացառությամբ շրթունքների և ռնգերի եզրերի) ծածկված է բարակ մազածածկով։ Շուրթերը բարակ են և շարժուն։ Ինչպես խոյ ցեղի մյուս տեսակների մոտ, ընտանի ոչխարի արցունքոսկրերիդիմային մակերեսին, ակնախորշերի ներքին անկյան տակ, գտնվում են «արցունքային փոսիկները»՝ ճարպային գեղձերով հարուստ մաշկի հատուկ խորացումներ, որոնց արտազատած հեղուկը կուտակվում է հոտավետ ճարպային զանգվածի տեսքով։ Նմանօրինակ փոսիկներ առկա են նաև երկու մատների վերին հոդերի միջև։ Այս գեղձերի արտազատած հեղուկով էլ պայմանավորված է ոչխարների բնորոշ հոտը։

*Դոլլի (ոչխար)*   

Դոլլի ոչխարը աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունն է։
Դոլլիի գենետիկական տեղեկությունը վերցվել էր մարմնական բջիջներից, այլ ոչ թե սեռական կամ ցողունային բջիջներից։ Իսկ այդ ոչխարը որից վերցրել էին մարմնական բջիջները, կլոնավորման պահին արդեն գոյություն չուներ։
Փորձը կատարվեց Յան Վիլմուտի և Կեյտ Կեմպբելի կողմից Ռոսլինյան համալսարանում՝ Էդինբուրգի մոտակայքում 1996 թ-ին։
Ինքը Դոլլին դարձավ աշխարհի ամենահայտնի ոչխարը և ապրեց 6,5 տարի՝ սատկելով 2003 թ-ին։

Խաղ երեք եղբայր ոչխարների հետ

1 comment:

  1. Կենդանիներ: Ոչխար >>>>> Download Now

    >>>>> Download Full

    Կենդանիներ: Ոչխար >>>>> Download LINK

    >>>>> Download Now

    Կենդանիներ: Ոչխար >>>>> Download Full

    >>>>> Download LINK

    ReplyDelete