Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են: Խոշոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝ երկար, զարգացած է միայն միջին մատը (սմբակ): Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատվածներում):
Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում (Եվրոպայում բնաջնջվել են): Ապրում են

երամակներով: Հայտնի է 8 տեսակ՝ խմբավորված 4 ենթասեռի մեջ. իսկական ձիեր (Պրժևալսկու ձի, ընտանի ձիեր, անհետացած տարպան), էշեր, կիսաէշեր (կուլաններ) և վագերաձիեր: Պահպանված վայրի տեսակների գլխաքանակը խիստ սահմանափակ է և վերցված է պահպանության տակ: Ձին ընտելացվել է 5–6 հզ. տարի առաջ Ասիայում:

Այդ ձիերի մնդավի բարձրությունը 50–185 սմ է: Սեռահասուն են դառնում 1,5 տարեկանում: Հղիությունը տևում է մոտ 11 ամիս: Կաթնատվությունը 11–15 լ է: Ապրում են 25–30 տարի:
Ընտելացած ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը երկրագործական ու փոխադրական աշխատանքներում և կարևոր դեր է խաղացել բանակում: XX դարի 1-ին կեսին գյուղատնտեսական արտադրության մեքենայացման և փոխադրամիջոցների զարգացման հետևանքով աշխարհում (հատկապես՝ բարձր զարգացած երկրներում) ձիերի գլխաքանակը կրճատվել է գրեթե կրկնակի անգամ: Սակայն շատ երկրներում բանող ձիեր դեռևս օգտագործվում են: Մեծ քանակությամբ ձիեր բուծվում են նաև ձիասպորտի և զբոսաշրջության զարգացման, միս ու կումիս ստանալու, բժշկության և անասնաբուժության մեջ գործածվող շիճուկներ ու պատրաստուկներ արտադրելու նպատակով:

Կենդանիներ: Ձիեր >>>>> Download Now
ReplyDelete>>>>> Download Full
Կենդանիներ: Ձիեր >>>>> Download LINK
>>>>> Download Now
Կենդանիներ: Ձիեր >>>>> Download Full
>>>>> Download LINK