Tuesday, March 18, 2014

Ագեվազ




Ագեվազները ծնվում են փոքրիկ՝ ընդամենը 2-2.5 սանտիմետր և ամբողջ կյանքի ընթացքում շարունակում են աճել։ Մայր ագեվազը փորին ունի հարմարավետ պարկ, որտեղ էլ պահում է իր ձագին։
Ուղղակիորեն կենգուրու անունը նշանակում է ամենամեծ չորս տեսակներից մեկը. Կարմրահեր, հսկա, մոխրագույն և այծքաղ: Այսպիսով գոյություն ունի մակրոպոդիդե ընտանիքների 63 ամենամեծ տեսակները: Սրանց կարելի է ավելացնել նաև վալռուներին, վալաբիներին, փայտագույն կենգուրուներին, պադեմելոններին, կոկկաներին: Նրանց բացառապես կարելի է հանդիպել Ավստրալիա մայրցամաքում և Տասմանիայում, ինչպես նաև փայտագուններին` Նոր Գվինեայում : Ավստրալիայում կենգուրուների թիվը հասնում է քառասուն միլիոնի: Կենգուրուները համարվում են գիշերային կենդանիներ: Կենգուրույի պոչը հանգստի ժամանակ նրան ծառայում է որպես երրորդ ոտք, իսկ ցատկելու ժամանակ ապահովում է հավասարակշռությունը, որն անգլերենով կոչվում է «crawl-walking» /սողացող քայլ/։
kangourou բառը առաջացել է gangurru,բառից, որը նշանակում է հսկա կենգուրու, Guugu Yimithirr Բնիկների լեզվով:. Լեգենդի համաձայն gangurru բառը նշանակում էր “Ես քեզ չեմ հասկանում” մինչդեռ անգլիացի բնագետ Ժոզեֆ Բանկսը, որը Ջեյմս Կուկի կապիտաններից էր, իր հայրենակից զրուցակցին պատասխանում էր gangurru: Այս նշանակությունը տարիների ընթացքում վերծանվել է 1970 թվականին լեզվաբան Ջոն Հավիլանդի կողմից Գուուգու Յիմիդհիռ ժողովրդի ուսումնասիրությունների ընթացքում:
Կենգուրուների հիմնական վարքագծերը նման են մակրոբոդիդներին, սակայն յուաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունը:
Ինչպես բոլոր պարկավոր կենդանիները, այնպես էլ կենգուրուները նորածիններին լույս աշխարհ են բերում չորս շաբաթական սաղմի վիճակում, որի զարգացման շրջանը հավասարազոր է մարդու ութ շաբաթական սաղմին: Այս փուլում նրա հասակը ոչ ավելի է քան 2 սմ, իսկ քաշը` մեկ գրամ: Որպեսզի մոր պարկի մեջ մտնի, նա սողում է մոր մորթու վրայով: Նրան օգնելու համար մայրն իր թքով նրա համար ճանապարհ է բացում: Մոր պարկը գտնվում է փորից 30 սմ դեպի վեր բացվածքով: Այն պարունակում է չորս պտուկ, որը կաթ է արտադրում և, որի բաղադրությունը տարբերվում է` կախված մորթուց և զարգացման չափսից: Սկզբում այն հարուստ է շաքարով, իսկ դառնում է ավելի հարուստ պրոտեիններով` նպաստելով ուղեղի և վերջույթների զարգացմանը, իսկ հետագայում ճարպը նպաստում է նրա ակտիվ գործունեությանը: Այս փուլում թոքերը դեռ զարգացած չեն, սակայն կարմիր մարմինը կենդանի է, որի միայն առաջնային վերջույթներն են զարգացած և ծածկված են բազմաթիվ անոթներով, որպեսզի ընդունեն իրենց անհրաժեշտ թթվածինը: Մոր գրպանում փոքրիկը կախվում է պտուկից և բաց չի թողնում իր մնալու վայրը, մինչև որ ի վիճակի չի լինում ինքնուրույն սնվելու: Նա առաջին անգամ իր գլուխը դուրս է հանում գրպանից 5–6 ամսականում: Դուրս գալու ժամանակ նա կշռում է 3,5 կգ, իսկ վերջնականապես գրպանը լքում է երեք ամիս հետո: Նրանք սնվում են մոր կրծքով համարյա մեկ տարի: Նրանք հասուն են համարվում տասնութ ամսականում: Էգը մի սաղմը պահում է իր արգանդում փոքրիկին իր գրպանում կերակրելու ժամանակ, որպեսզի որևէ պատահարի հետևանքով կորստի ժամանակ զարգանա պահեստային սաղմը:

Կենգուրուների մեծ մասը խոտակեր են, իսկ նրանցից ոմանք` միջատակեր: Նրանք հատկապես ակտիվ են մթնշաղին և գիշերը: Նրանց համար գիշատիչները դինգոներն են և շները, մինչդեռ գլխավոր գիշատիչը համարվում է տասմանական վագրը, որն անհետացել է: Երբ սնունդը չի բավարարում, արծիվները խմբվում են որսալու նրանց, այնպես ինչպես սողունները փոքրիկ տեսակների վրա: Շների դեմ պայքարելու համար նրանց նախընտրած հնարքներից մեկը ջուր մտնելն է` թշնամուն խեղդելու նպատակով: Նրանք կարողանում են օգտագործել նաև իրենց ոտքերը պայքարելու համար: Նրանք առանձնահատուկ ճիչ չունեն, կարող են մռնչալ կամ հազին նմանվող ձայն հանել: Որոշ դեպքերում նրանք կարող են նաև կատվի նման շնչել, մինչդեռ ամենատարածված հնչյունը, որ կենգուրուներն արձակում են, դա իրենց թաթերով ուժգին հարվածելն է գետնին, որով իմաց են տալիս իրենց համախոհներին վտանգի մասին:
Կարմրահեր կենգուրուները ամենաճանաչվածն են: Արուների հասակը հասնում է մինչև 1,8մ, էգերինը` 1,1 մ , 1 մ երկարությամբ պոչով, արուն կշռում է 85 կգ, էգը` 35 կգ: Նրանք ապրում են խմբերով: Արուները ունեն գեղեցիկ կարմիր գույն: Նրանց բնորոշ է երկար հետին վերջույթները, որտեղից էլ եկել է նրանց ընտանիքի անվանումը` իրենց արագ հարմարվողականությամբ, մեծ ցատկերով և որովայնի վրայի պարկով, որտեղ բնակվում է ձագուկը: Նրանց պոչը մեծ է և հզոր, այն ծառայում է պահելու հավասարակշռությունը ցատկելու ժամանակ, ինչպես նաև կարող է նրա վրա հենվել հանգստանալու համար: Նրանց քանակը զգալիորեն ավելացել է եվրոպացիների գալուց հետո: Արդյունաբերական նպատակով իրականացվող որսը լավ կազմակերպված է. միսը ճարպոտ չէ և բավականին համեղ է: Ավստրալիայի խորհրդանշական կենդանիներից է: Մեծ կենգուրուն ավելի ընդունված է քաղաքում քան գյուղերում: Նրանք ի վիճակի են հաղթահարելու մինչև 40°C երաշտը:
Կենգուրունեը տեղից տեղ են տեղափոխվում նուրբ ցատկերով, նրանց արագությունը տարբեր է լինում. առհասարակ 20-30 կմ/ժ, կարող են նաև անցնել մեծ հեռավորություններ` կատարելով փոքրիկ ցատկեր: Կարող են կատարել նաև 3,5մ բարձրությամբ և 13մ երկարությամբ տպավորիչ ցատկեր: Վտանգի դեպքում նրանք կարող են միջինը 50-60 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ առավելագույնը` 80-90 կմ/ժ: Հասուն կենգուրուները գիշատիչներին հաղթում են շնորհիվ իրենց ուժի, մեծ արագության և ցատկելու ճարպկության, նրանք կարող են թաթի ուժեղ հարվածով սպանել մեկ դինգոյի:
Ավստրալիայում ապրող եվրոպացիները մեծ վնասներ են հասցրել բնապահպանական համակարգին` տարածքները անասունների համար արոտավայրեր դարձնելով: Ավստրալիայի գյուղական վայրերում կենգուրուներին նայում են որպես վնասատու և մասսայականորեն ոչնչացնում են: Ամեն տարի 3 մլն կենգուրու է սպանվում առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով: 200 000 կենգուրուներ և վալաբիներ ամեն տարի սպանվում են նաև ոչ կոմերցիոն նպատակով:

No comments:

Post a Comment